Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մահացության հիմնական պատճառները Հայաստանում

Մահացության հիմնական պատճառները Հայաստանում

Հայաստանում 2011 թ. գրանցվել է մահվան 27.9 հազ. դեպք, գրեթե նույնչափ, որքան 2010 թ.: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության կողմից դեկտեմբերի 20-ին հաստատված ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման պետական ծրագրում: Մահացության գործակիցը 1000 բնակչի հաշվով մնացել է անփոփոխ` 8.6:

 

Մահացության հիմնական պատճառներն են` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (47.6 %), դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից (4.8 %), նորագոյացություններից (19.8 %), մարսողական օրգանների հիվանդություններից (6.3 %), վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից (0.9 %): 2011 թ. ընթացքում մահացությունների նվազում է գրանցվել միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (1.3%-ով), մյուս պատճառների մասով գրանցվել է աննշան աճ: Ընդ որում, 2012թ. հունվար-հունիս ամիսներին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, մահացության դեպքերն աճել են 201-ով` կազմելով 14877 դեպք:

 

Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում, 2011 թ. գրանցվել է մայրամահացության 6 դեպք, որով պայմանավորված մայրամահացության գործակիցը կազմել է 13.8` 100.000 կենդանի ծնվածի հաշվով` 2010 թվականի 9-ի դիմաց:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ